Թուրքիայի Շանլըուրֆայի նահանգի Վիրանշեհիրի շրջանում քրդական «Հայրենասերների ժողովրդավարական երիտասարդական խորհրդարան» անունով կազմակերպության անդամները քրդերենով «Ճանապարհ ընկիր» լոզունգով երթ են են իրականացրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal թերթը։
Շանլըուրֆայի Վիրանշեհիրի շրջանում իրենց «Հայրենասերների ժողովրդավարական երիտասարդական խորհրդարան» կազմակերպության անդամները երեկոյան ժամը 21.00-ին սկսել են իրենց երթը, որի ժամանակ վառվող ջահեր են պահել իրենց ձեռքերին։ Երթի մասնակիցներից ոմանք գլխաշորով ծածկել էին դեմքերը եւ բղավում էին. « PKK-ն ժողովուրդն է եւ ժողովուրդը այստեղ է, Էրդողան քեզ մի կորցրու, մեզ էլ լեռները մի բարձրացրու»։ Ցուցարարները պահել են նաեւ քրդերի առաջնորդ, Իմրալի կղզում բանտարկված Օջալանի նկարները։
Երթի մասնակիցները հասել են տեղի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գրասենյակի դիմաց, որտեղ լրատվամիջոցների համար հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության խոսնակ Աբդուլահ Քոչը։ Նա ասել է, որ իրենք աջակցում են իշխանությունների քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը եւ իրենց առաջնորդ Աբդուլահ Օջալանին համարում են միջնորդ՝ հարցի լուծման համար։ Քոչը ավելացրել է, թե նկատելի է, որ իշխանությունները ենթարկվում են ընդդիմության ազդեցությանը, եւ կասկածելի է երեւում իշխանությունների ձգտումը՝ իրագործել քրդական նախաձեռնությունը։




























