«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի մեղադրանքը լրացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ պատանդ վերցնելու մեղադրանքներին է միացվել նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը կալանքի տակ է:
«Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 219 հոդվածով (շենք շինություններ զավթելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):





























