ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով հուլիսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանն արդեն լավ է զգում իրեն:  Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը՝ նշելով, որ հնարավոր է՝ առաջիկա օրերին  Վերակենդանացման բաժանմունքից Սեդրակ Նազարյանը տեղափոխվի հիվանդասենյակ:

Սեդրակ Նազարյանն արդեն կարողանում է ինքնուրույն  ուտել, խոսել, քայլել:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմանում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանը: