Ռուսաստանցի խուզարկուները երրորդ օրն է` փնտրում են   6-ամյա Նիկա Չեռնիկովայի մնացորդները, որի սպանության կասկածով օգոստոսի   10-ին ձերբակալվել են խորթ ծնողները եւ տատիկը:   

Հարցաքննություններից մեկի ընթացքում հայրը խոստովանել է, որ սպանել է աղջկան` իր արարքը բացատրելով հանկարծակի առաջացած տհաճ վերաբերմունքով: Նրա ցուցմունքները հաստատել են կինը եւ զոքանչը: 

Սպանված աղջկա տատիկը մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես են ազատվել երեխայի մարմնից. մոտ մեկ օր է պահանջվել մնացորդներն անդամահատելու, իսկ հետո այրելու համար: Դրանից հետո Ռոման եւ Տատյանա Չեռնիկովները մոխիրը ցրիվ են տվել քաղաքի ծայրամասում` չորս վայրում, հայտնում է   Life https://life.ru/-ն:

Խուզարկության ընթացքում քննիչները հայտնաբերել են  դիակիզման ենթադրյալ վայրը` կենսաբանական հետքերով եւ այրման միջոցով: Բացի այդ, տնից ինչպես զոհված աղջկա, այնպես էլ ծնողների որոշ իրեր են առգրավվել լրացուցիչ փորձաքննությունների իրականացման համար:   

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկովյան մարզում 6-ամյա Վերոնիկայի սպանության կասկածով ձերբակալվել են նրա խորթ ծնողները եւ տատիկը: