Թուրքիայում ավելի քան 35 հազար մարդ է ձերբակալվել պետական հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով, որոնցից 11,5 հազարից ավելի ազատվել են, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային:
Ինչպես նշել է պաշտոնյան, ավելի քան 17,7 հազար մարդ պաշտոնապես ձերբակալվել է: 11,5 հազարից ավելին ազատվել են, 5,6 հազարից ավելի մարդ էլ դեռեւս արգելափակված է:
Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը նախկինում հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները կալանավորել են 16 հազար մարդու՝ պետական հեղաշրջմանը մասնակցելու կասկածանքով:





























