«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» ակնոցը ՀՔԾ-ն այսօր՝ օգոստոսի 11-ին, վերադարձրել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանի ակնոցը ձերբակալության օրն առգրավվել էր եւ մինչ այժմ Արայիկ Խանդոյանին չէր վերադարձվում:
Հարազատների խոսքով՝ Արայիկ Խանդոյանը տեսողական խնդիրներ ունի, եւ նրան առանց ակնոցի տեղաշարժվելը դժվար էր:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):





























