Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ օգոստոսի 11-ին, ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի ամենօրյա հավաքն ավարտվեց առանց երթի:
Ամենօրյա հավաքը մեկնարկեց եւ ավարտվեց երգահան Արսեն Համբարյանի՝ հայրենասիրական երգերի կատարումներով:
Հավաքի ընթացքում ելույթներ ունեցան ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, Ֆիզիկոս Գայանե Բաղդասարյանը, դերասանուհի Գայանե Գասպարյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, մի քանի օր առաջ իրենց շենքի մոտ ծեծի ենթարկված Հարություն Աղլամազյանը:
Հավաքվածները պայմանավորվեցին, որը վաղը կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում:





























