Ամերիկյան բժիշկներն սկսել են մարդկանց վրա փորձարկել էմբրիոնալ ցողունային բջիջների միջոցով բուժման եղանակը, ինչը հնարավոր է դարձել կարգավորող մարմինների կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:
Պոտենցիալ ծնված ցողունային բջիջները կարող են վերածվել տարատեսակ բջիջների, ներառյալ նյարդային: Փորձարկումներն իրականացվելու են Ատլանտայի կլինիկաներից մեկում, եւ նպատակն է ստուգել նման բուժման անվտանգությունը:
Փորձարկումներն իրականացնելու է Geron ընկերությունը, որի նախագահ Թոմաս Օկարման ամերիկյան իշխանությունների որոշման կապակցությամբ նշել է, որ շատերն ասում էին, որ կանցնի ոչ մեկ տասնամյակ, մինչեւ թույլ կտրվեն նման փորձարկումները:




























