Մոսկվայում՝ սեփական տան շքամուտքի մոտ բիզնեսմեն է սպանվել։ Հանցագործությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ի երեկոյան։
«Դատաբժշկական փորձաքննության արդյունքերով, մահը վրա է հասել գլխին ստացած հրազենային վնասվածքից»,-«Ինտերֆաքսին» փոխանցել են իրավապահ մարմիններից։ Մարդասպանը երկու անգամ կրակել է զոհի թիկունքից եւ դիմել փախուստի։
Տեսախցիկները ֆիքսել են մարդասպանին։ Lifenews-ի փոխանցմամբ, սպանվել է 51-ամյա Վյաչեսլավ Ս-ն։





























