«Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը օգոստոսի 12-ին երկարացրել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Վահան Շիրխանյանը ներկա չի գտնվել նիստին:

«Այնքան վատ էր իրեն զգում, որ չուզեց գալ: Շատ վատ է առողջականը, շատ դժվարությամբ է քայլում: Անընդհատ հետազոտությունների մեջ ենք ու անընդհատ նոր պրոբլեմներ են բացահայտվում»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելու  ժամանակ Վահան Շիրխանյանը ոտքը վիրահատել են: