Ամերիկյան Վիրջինիա նահանգում այս տարվա մայիսին երեխա է ծնվել այն հինգ էմբրիոններից մեկից, որը սառեցվել էր 1990-ին՝ 20 տարի առաջ: Ձվաբջիջները տեղադրվել էին սառնարանում՝ բեղմնավորումից մի քանի օր անց: 19 տարի եւ 7 ամիս անց ձվաբջիջը կենդանի էր մնացել:
2009-ի օգոստոսին էմբրիոններից մեկը դրվել է 42-ամյա մի կնոջ օրգանիզմում, որը 10 տարի ապարդյուն պայքարում էր անպտղության դեմ: Արդյունքում նա 3կգ 150 գրամ քաշով առողջ տղա է ունեցել: Այս տեղեկությունը երկար ժամանակ գաղտնի էր պահվում եւ միայն այժմ է գաղտնազերծվել: Հաղորդվում է, որ նորածինը քույր կամ եղբայր ունի, որը ծնվել է նույն զույգի էմբրիոնից 20 տարի առաջ:
Մասնագետների կարծիքով, էմբրիոնների պահպանության ժամկետը 40 տարի է:





























