Համացանցում Մոսկվայում տեղի ունեցած հայի եւ ղրղզի սպանության տեսանյութն է հրապարակվել:

Ավել վաղ հաղորդվել էր, օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում մի խումբ անձինք սպանել են ծնունդով Հայաստանից 69-ամյա Լեւ Քամալյանին եւ ծնունդով Ղրղզստանից 36-ամյա Նուրիկ Մունդուզովին:

Նախնական տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել ազգային պատկանելության հողի վրա: