Ռուս լրագրողները հոկտեմբերի 11-ի երեկոյան Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին եւ նրա կնոջը` Ելենա Բատուրինային «բռնացրել են» Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի փողոցներում զբոսնելիս:
Լուժկովը լրագրողներին պատմել է իր ապագա պլանների մասին. նա մտադիր է Մոսկվա վերադառնալ հաջորդ շաբաթ:
Լուժկովը հաստատել է, որ չի պատրաստվում թողնել քաղաքականությունը, բայց կվերադառնա քաղաքական դաշտ միայն իր անձնական եւ ընտանեկան խնդիրները լուծելուց հետո: Ըստ նախկին քաղաքապետի, իրեն արդեն համագործակցության առաջարկներն են արվում տարբեր կառույցներից, շարժումներից եւ կուսակցություններից, սակայն չի հստակեցրել, թե որ:
Լուժկովն ասել է, թե մտադիր է պայքարել ՌԴ-ում ընտրական համակարգի փոփոխման համար:
Լուժկով-Բատուրինա զույգի համար այսօր շատ սուր են «ընտանեկան խնդիրները»: Լուժկովի կնոջ եղբոր՝ Վիկտոր Բատուրինի խոսքով, իր քրոջ «Ինտեկո» ընկերությունն ուղղակի սնանկացել է եւ ի վիճակի չէ վճարել պարտավորությունները: Բատուրինը 500 մլն դոլար փոխհատուցում է պահանջում եւ 3,6 միլիարդ ռուբլի աշխատավարձ:





























