Ռուսական առաջին ալիքի «Մարդը եւ օրենքը» ծրագրի հաղորդավար Ալեքսեյ Պիմանովը կդառնա սենատոր: Նրան տեղ կտրվի Տուվայի խորհրդարանի դաշնության խորհրդում: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը:
Պիմանովն այս պաշտոնում կփոխարինի Լյուդմիլա Նարուսովային, ով օգոստոսին դարձել էր Բրյանսկի շրջանի սենատոր:
Ալեքսեյ Պիմանովի թեկնածությունը Դաշնության խորհրդում առաջադրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որը հոկտեմբերի 10-ին հաղթել է Տուվայի խորհրդարանական ընտրություններում :«Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչները Վերին Խուրալում կստանան տեղերի մեծամասնությունը:
Ալեքսեյ Պիմանովը ոչ միայն «Մարդը եւ օրենքը», «Կրեմլ 9» ծրագրերի հաղորդավարն է, այլեւ «Օստանկինո» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը:





























