Ադրբեջանում օգոստոսի 12-ին կալանավորվել է REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Նասիմի շրջանի դատարանի որոշմամբ, Նաթիկ Ջաֆարլին 4 ամսով կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, յուրացման եւ հարկերից խուսափելու մեջ:
Օգոստոսի 12-ին Ջաֆարլին բերվել է գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչություն, այնուհետեւ տեղափոխվել է դատարան, որը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 4 ամսով կալանքը:
Կալանավորվածի փաստաբան Ջավադ Ջավադլին ԱՊԱ-ին հայտնել է, որ Նաթիկ Ջաֆարլիի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու՝ դատարանի որոշումը կբողոքարկվի:





























