Թուրքիայի Մանիսա քաղաքում կազմակերպված համաժողովին մասնակցելու համար Ադրբեջանից ժամանած ասպիրանտը քնած ժամանակ առնետի հարձակման է ենթարկվել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` համաժողովին մասնակցող  ադրբեջանցի 25-ամյա աղջիկը գիշերել է Մանիսայի ուսուցիչների հյուրատանը, որտեղ էլ դեպքը տեղի է ունեցել:  Գիշերը ժամը 4:00-ի սահմաններում Մամեդովան սկսել է բղավել: Հարեւան սենյակներից մոտեցել եւ պարզել են, որ քնած ժամանակ ադրբեջանցի աղջկա շրթունքը կծել է առնետը: Աղջիկն անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ համապատասխան ներարկումներ են արվել:

Առավոտյան Ռուհենգիզ Մամեդովան հապշտապ հավաքել է իրերն ու մեկնել Ադրբեջան:

Մանիսայի ուսուցիչների հյուրատան աշխատակազմը անհանգստացած է առնետի հետ կապված պատմությամբ, քանի որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը ամեն անգամ Մանիսա գալիս, ուսուցիչների հյուրատանն է գիշերում:

Նշենք, որ Milliyet-ի հիշյալ հրապարակման տակ հետաքրքիր մեկնաբանություն է թողել  Saffers նիկով մի ընթերցող. «Ադրբեջանում ճանապարհներին կատուների չափ առնետներ են վազվզում: Ոչինչ չի պատահի, մի վախեցեք»: