«Բոկո Հարամ» խմբավորումը հրապարակել է Նիգերիայի Չիբոկ քաղաքում առեւանգած աշակերտուհիներին պատկերող տեսանյութ, հայտնում է BBC-ն:
Տեսանյութում մոտ 50 աղջիկներ կանգնած են «Բոկո Հարամի» գրոհայինների հետեւում, որոնք պահանջում են աղջիկների դիմաց հանձնել ձերբակալված գրոհայիններին: Հետին պլանում կանգնած աղջիկներից մեկի գրկում երեխա է երեւում, ինչը վկայում է, որ դպրոցահասակ աղջիկները կարող էին սեռական բռնության ենթարկվել:

Հիշեցնենք, որ «Բոկո Հարամ» խմբավորումը Չիբոկ քաղաքի դպրոցից ավելի քան 270 աշակերտուհու էր առեւանգել 2014-ի ապրիլին: Նրանց մեծ մասը մինչեւ հիմա պատանդ է: