Սիրիայի կառավարական բանակի եւ գրոհայինների միջեւ կատաղի մարտեր են ընթանում Հալեպի հարավային մատույցներում՝ Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա: «Սուրիա ալան» կայքի փոխանցմամբ «Ջեյշ ալ ֆաթհ» կոալիցիայի գրոհայինները շրջափակել են բանակի դիրքերը Ռամուսա տեղանքում, որտեղ գտնվում է կառավարական բանակի պաշտպանական սահմաններից մեկը:
Քաղաքի լեռնային շրջաններ անցնելու փորձ է գրանցվել միանգամից մի քանի ուղղությամբ: Հակառակորդին հակահարված է տրվել ճակատի բոլոր մասերից: Սպանվել է առնվազն 35 գրոհային, ոչնչացվել 15 միավոր զրահատեխնիկա:





























