Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության աշխատակիցները տարհանել են 7-ամյա Ջինա Քուվեյդարին, որը վիրավորում էր ստացել Դամասկոսից 45 կմ հեռավոության վրա գտնվող Մադայա քաղաքում: Այս մասին հայտնում է «Ալ Մայադինը»:

Ըստ առկա տեղեկությունների՝ տուժած աղջկան մոր եւ քրոջ հետ տեղափոխել են Դամասկոսի հիվանդանոց, որտեղ նրան շտապ օգնություն են ցուցաբերում վիրաբույժները:

Ցավից լացող աղջկան պատկերող տեսանյութն անցյալ շաբաթ սոցցանցերում տարածել էին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության իրավապաշտպանները: Օգոստոսի 11-ին ՄԱԿ՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆֆան դե Միստուրան անձամբ դիմել էր Սիրիայի իշխանություններին՝ խնդրելով օգնել տարհանել Ջինա Քուվեյդարին: