ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը վստահ է՝ լրատվամիջոցները թույլ չեն տալիս իրեն 20 տոկոսով առաջ անցնել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնից:

«Եթե զզվելի ու կոռումպացված լրատվամիջոցներն իմ մասին ճշմարտությունը գրեին եւ չաղավաղեին իմ բառերը, ես Քլինթոնից 20 տոկոսով առաջ կանցնեի»,- գրել է Թրամփը Тwitter-ում:

Ավելի վաղ միլիարդատերը New York Times-ի լրագրողներին մեղադրել էր «հորինվածքներ» գրելու եւ գոյություն չունեցող աղբյուրներից տեղեկություններ հրապարակելու մեջ: