ԱՄՆ-ում 2015 թվականի նախընտրական արշավում կրքերը որոշող գործոններից մեկը աղքատների հանդեպ վերաբերմունքն էր, նշում է Los Angeles Timesը:
Ֆիզիկական աշխատանք կատարող սպիտակամորթ ամերիկացիների մեծ մասը (Դոնալդ Թրամփի հիմնական հենարանը) կարծում է, որ աղքատներին միանգամայն բավարարում է միայն աշխատանք ունենալը, իսկ կառավարության ծրագրերը նպաստների հաշվին ապրելու ցանկություն են ներարկում:
Հակառակ կարծիքին, որ աղքատների համար աշխատանքը բավական չէ, որ կառավարության ծրագրերն օգնում են վերստին ոտքի կանգնել, եւ որ աղքատների մեծ մասը ցանկանում է ինքնուրույն վաստակել, հակված են սեւամորթ ամերիկացիները եւ մյուս փոքրամասնությունները: Նրանք հիմնականում աջակցում են Հիլարի Քլինթոնին:
Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիները աղքատության մասին նույն կերպ են մտածում, ինչպես մտածում էին 30 տարի առաջ՝ 1985 թվականին՝ The Times-ի հարցման ժամանակ: Չնայած այդ ժամանակներից շատ փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես զարգացել է սոցիալական նպաստների համակարգը, իսկ աղքատությունը կրճատվել է:
ԱՄՆ ստանդարտների համաձայն՝ 1959 թվականին երկրում աղքատությունը կազմել է 22,4 տոկոս, այժմ՝ 14,8 տոկոս: Թե ով է պատասխանատու աղքատների վիճակի համար, ամենատարծված պատասխանը (մեկ երրորդ մասից քիչ ավելի) հետեւյալն է՝ «կառավարությունը», Լատինական Ամերիկայից ներգաղթյալների շրջանում երկրորդ տեղում «ընտանիքը» պատասխանն է, սեւամորթների շրջանում՝ «եկեղեցին», իսկ հանրապետականների՝ «իրենք աղքատները»:





























