ԲՐԻԿՍ անդամ երկրները սեպտեմբերի սկզբին Չինաստանի Հանչժոու քաղաքում G20 գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ կվարեն։ Այս մասին հայտնել է Չինաստանի փոխարտգործնախարար Լի Բաոդունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ավանդույթի համաձայն՝ ԲՐԻԿՍ անդամ երկրները ոչ ֆորմալ հանդիպում կանցկացնեն։ Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը կմնասնակցի եւ հանդես կգա ելույթով»,– ասել է Լի Բաոդունը ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ G20–ը կայանալու է սեպտեմբերի 4-5–ը Հանչժոուում։





























