Հնդկաստանի հյուսիսում՝ Սրինագարի բանակային բլոկպոստի  վրա գրոհայինների հարձակումից վիրավորվել է 4 զինծառայող, հայտնում է NDTV–ն։

Հարձակումը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ի առավոտյան։ Գրոհայինները կրակ էին բացել զինվորականների ուղղությամբ եւ դիմել փախուստի։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ահաբեկիչներն այդպիսով փորձել են փչացնել Հնդկաստանի անկախության օրվա պետական տոնը։

Նախօրեին Ջամու եւ Քաշմիր նահանգում, որի վարչական կենտրոնն է Սրինագարը, թռուցիկներ էին հայտնվել, որոնցում գրոհայինները պահանջում էին չնշել Անկախության տոնը։