Հոկտեմբերի 11-ին ժամը 18.51-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Քոչարյան փողոցի 6-րդ շենքի թիվ 50 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 19.45-ին` հարազատների ներկայությամբ, փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 77-ամյա Սարգիս Մակարյանի դին:




























