Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չընարի շրջանի ոստիկանության շենքի մոտ օգոստոսի 15-ին պայթյուն է որոտացել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ քուրդ զինյալները պայթուցիկ նյութեր են տեղադրել Դիարբեքիրի Չընարի շրջանի ոստիկանության շենքի մոտ եւ հեռակառավարման միջոցով պայթեցրել այն։
Նշվում է, որ պայթյունի հետեւանքով թուրք ոստիկաններ են վիրավորվել։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ ու լրացուցիչ ոստիկանական ուժեր։





























