Ֆրանսիայի հարավ-արեւելքում՝ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում, աղետի է ենթարկվել թեթեւշարժիչային օդանավ: Provence թերթը հայտնում է, որ օդաչուն զոհվել է:

Պատահարը տեղի է ունեցել Էյգիեր կոմունայում: Պատահարի վայր են ժամանել ոստիկաններ եւ հրշեջներ:

Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում: