Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել երկրից դուրս գալու արգելքի վերաբերյալ Խադիջա Իսմայիլովայի ներկայացրած վերաքննիչ բողոքով դատական նիստը:

ԱՊԱ-ն հայտնում է, որ Վագիֆ Մուսագուլովի նախագահությամբ ընթացած դատական նիստում բողոքը չի բավարարվել:

Խ. Իսմայիլովան հայտարարել է, որ վճռաբեկ բողոքով կդիմի Գերագուն դատարան:

Նշենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով Խադիջա Իսմայիլովան ազատազրկվել է 7,5 տարի ժամկետով: Դատավճռին համաձայն չլինելով՝ Իսմայիլովան վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որով պահանջել էր փակել քրեական գործը եւ իրեն ազատել: Սակայն դատարանը չի բավարարել նրա բողոքը, եւ նա վճռաբեկ բողոք է ներկայացրել: