ԱՄՆ Այդահո նահանգում ընտանիքին հաջողվել է փրկել չորսամյա Քելսիին, ում կատվառյուծը փորձել է տանել: Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի գիշերը Ռեքսբերգ քաղաքի ճանապարհին անտառում հանգստանալիս, հայտնում է Daily Mail-ը:
Մոր՝ Քերայի եւ հարազատների հետ աղջնակը գտնվում էր վրանային ճամբարում: Քելսիի պապիկը East Idaho News պարբերականին ասել է, որ երեխան վրանից դուրս է եկել կորցրած կոշիկը գտնելու, եւ հենց այդ պահին նրան ճանկել է կատվառյուծը ու քարշ է տվել անտառի թավուտ:
Երբ ընտանիքը աղջնակի բղավոցներից դուրս է վազել, եւ Քերան հարձակվել է գիշատչի վրա, կատվառյուծը բաց է թողել երեխային ու փախել է: Երեխայի տատիկն ասել է, որ կատվառյուծը մոտ 40 կգ կլիներ, մինչդեռ իր թոռնուհին 16 կգ-ից ավելի չէր:
Daily Mail-ի տեղեկություններով՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, նա ստացած վնասվածքներից ապաքինվում է:





























