Հոկտեմբերի 15-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը հրավիրում է «Ի սկզբանե էր բանն» թեմայով քննարկման: Միջոցառման ժամանակ քննարկում կծավալվի հետեւյալ հարցերի շուրջ. ո՞վ է ընթերցողը, ի՞նչ է նրան մատուցվում, եւ որքանո՞վ է դրանով հետաքրքրված հասարակությունը: Ի՞նչն է, որ խանգարում է մեզ օգտվել ժամանակակից աշխարհում այդքան մատչելի եւ այդքան բազմազան տպագիր խոսքի հնարավորություններից, տարածել գաղափարները, գիտելիքը, գրականությունը եւ առավելագույն օգուտ քաղել դրանից, որպես գրագետ բնակչությամբ, փոքր երկիր:

Քննարկմանը կմասնակցեն Գրող, բանաստեղծ Կարեն Անտաշյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը,  ԱՄՆ դեսպանատան ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը:

Քննարկումը կվարի «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:

Վերջինս նշել է, որ «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» ծրագրի իրականացումը շարունակվել է ամռան ընթացքում եւ հիմա: