Նեպալում առնվազն 33 մարդ զոհվել է եւ եւս 28 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել ավտոբուսի ձորն ընկնելու հետեւանքով:
Զոհերի թվում է ֆինանսների նախկին պետական նախարարը, երկրի մաոիստական կուսակցության աչքի ընկնող առաջնորդ Հարի Ռաջ Կհեւան: Այդ մասին, ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, հայտնել է հանրապետության ՆԳՆ-ի ներկայացուցիչ Շիրանջավի Նեպալը: ԱՊ-ի համաձայն, տուժածներին դեպքի վայրից դուրս են հանել երկու ուղղաթիռով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ավտոբուսը 150 մ բարձրությունից ընկել է Նեպալում Կավրեպալանչոկ օկրուգում գտնվող ձորը: Ոստիկանության վարկածի համաձայն, վարորդը լեռնային խճուղու բարդ հատվածում չի կարողացել կառավարել ավտոբուսը:





























