ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին դուր կգար Իոսիֆ Ստալինը: MSNBC-ի հաղորդմամբ՝ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի շրջանակում կայացած միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

«Նա Պուտինին եւ Ռուսաստանին խնդրեց համակարգչային հարձակում գործել ԱՄՆ-ի վրա: Եթե անգամ նա կատակում է, դա, ամեն դեպքում, վրդովեցնող հայտարարություն է»,- ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ Թրամփը նաեւ դրական է արտահայտվել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի մասին՝ նրան գովաբանելով ահաբեկիչների սպանելու ունակության համար: «Նրան դուր կգար Ստալինը»,- հավելել է Բայդենը:

Gazeta-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ Քլինթոնի նախընտրական շտաբը Թրամփին կոչ էր արել բացահայտել ռուսամետ կապերը: