Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել նահանգի 2 շրջաններում։ Այս մասին հայտնում է նահանգապետի կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Սան Լուիս Օբիսպոյի եւ Լեյքի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ կրակը հասել էր խոշոր հողատարածքներին, խափանել շրջանների ենթակառուցվածքների աշխատանքն ու ոչնչացրել տները՝ հարկադրելով տարհանել մարդկանց։
AP–ի տեղեկություններով՝ կրակը ոչնչացել է առնվազն 175 շինություն, հիմնականում՝ տներ եւ հաստատություններ։ Տուժել է 2 մարդ, տարհանվել է մոտ 4 հազարը։
Օգոստոսի 13-ին Լեյքի շրջանում սկսված հրդեհը հասել էր Լոուեր Լեյք քաղաքին, որը Սան Ֆրանցիսկոյից 145 կմ հեռավորության վրա է։




























