Հարավային Կովկասի երկրների մեջ սեռերի իրավահավասարության հարցում լավագույն վիճակը Հայաստանում է: Ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի փորձագետների պատրաստած զեկույցի՝ Հայաստանն 84-րդ տեղում է, Վրաստանը՝ 88, Ադրբեջանը՝ 100:
Փորձագետները ուսումնասիրություն են անցկացրել 134 երկրներում եւ համեմատել սեռերի հնարավորությունները:
Լավագույն վիճակը պահպանվել է Հյուսիսային Եվրոպայի երկրներում: Վարկանիշը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Իսլանդիան, որին հաջորդում են Նորվեգիան եւ Ֆինլանդիան: Առաջին տասնյակում են նաեւ Շվեդիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Դանիան, Լեսոթոն, Ֆիլիպինները եւ Շվեյցարիան:
Ռուսաստանը զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը:
Ֆրանսիան կորցրել է միանգամից 28 կետ եւ հայտնվել 46-րդ տեղում այն պատճառով, որ կառավարությունում նվազել է կանանց քանակը:




























