Անցած գիշեր տասներկու մեքենա է այրվել Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում, հայտնում է Sydsvenskan-ը:
«Փրկարարական ծառայությունն ամբողջությամբ ծանրաբեռնված էր», - պարբերականին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Աննա Յորանսսոնը:
Ոստիկանությունը քաղաքում պարեկելու համար ուղղաթիռ է ուղարկել, բայց այդ միջոցն առայժմ չի օգնում կանգնեցնել իրավախախտումների ալիքը:
Անցած երկուշաբթի օրենքի պահապանները երիտասարդ մարդու են ձերբակալել հրդեհման կասկածով: Ձերբակալվածի մեքենայում բենզինի ուժեղ հոտ էր գալիս, թափքում բենզինով լի մի քանի կանեստր էր հայտնաբերվել եւ մուրճ, որով, երեւում է, նա ջարդել էր մեքենաների ապակիները: Երիտասարդն արդեն հայտնի էր ոստիկանությանը. նրան դատել էին Ռուսսենգորդ իմիգրանտական շրջանում գտնվող տան նկուղում պայթուցիկ նյութ պահելու համար:
Թերթի տվյալների համաձայն, անցյած երկուշաբթիի դրությամբ, ամառվա սկզբից ի վեր Մալմյոյում ընդհանուր առմամբ 105 մեքենա է այրվել:




























