Չինաստանում մահապատժի են ենթարկել մի կնոջ, որը մեղավոր է ճանաչվել երեխաների առեւտրի համար, երեքշաբթի հայտնել է Սինհուա գործակալությունը: 

Գործակալության տվյալներով, Հուան անունով կինը, որի ազգությունը չի հաղորդվում, 2014-ի մայիսին  ՉԺՀ-ի ինքնավար մարզի Գուանսի-Չժուանյան ինքնավար մարզի դատարանի կողմից մահվան է դատապարտվել 2010 թվականից ի վեր 10 օրականից մինչեւ  յոթ ամսական ավելի քան 20 երեխայի առեւտրի համար:

Դատարանի տվյալների համաձայն, կինը երեխաների առեւտրով զբաղվող  խմբավորման անդամ է եղել, խմբի մեջ Չինաստանի եւ Վիետնամի ավելի քան 20 քաղաքացի է մտել: Նրանք դատարանի կողմից դատապարտվել են 22 ամսից մինչեւ ցմահ բանտարկության: Ոստիկանության օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում  ավելի վաղ հնարավոր էր եղել ազատագրել 11 երեխայի:

Այն բանից հետո, երբ դատարանը Խուանին մահապատժի է դատապարտել, նա բողոքարկել էր ավելի բարձր ատյանին, որը 2015-ի հունվարին դատավճիռն ուժի մեջ էր թողել:   

Հաղորդվում է, որ խմբավորումը Վիետնամից Չինաստան երեխան էր բերում, որտեղ վաճառում էր նրանց կամ ՉԺՀ էր ուղարկում հղի կորեուհիների, որոնք եւս ծննդաբերությունից հետո վաճառում էին նորածիններին: