«Ռոմայի» իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին արժանացել է հեղինակավոր «Գոլդեն Ֆութ» («Ոսկե ոտնաթաթ») մրցանակի: Քվեարկության արդյունքում իտալացին առաջ է անցել Ռաուլից, Բեքհեմից եւ Էտո’Օ-ից: Այս մրցանակը շնորհվում է 2003-ից, 29-ն անց ֆուտբոլիստներին, որոնք մեծ ներդրում են ունեցել ֆուտբոլի զարգացման մեջ: Նախորդ տարիներին դափնեկիր են դարձել Ռոբերտո Բաջիոն, Պավել Նեդվեդը, Անդրեյ Շեւչենկոն, Ռոնալդոն, Դել Պիերոն, Ռոբերտո Կառլոսը եւ Ռոնալդինյոն:

Հասանելի է
русский


























