Ադրբեջանի բնակիչն ինքնադատաստան է տեսել կնոջ հետ, իսկ սպանվածի մարմինը թաղել բակում:
Ըստ Report-ի՝ Բաքվի Մարդաքյան շրջանում 37-ամյա Ալթայ Հասանովը ոստիկանությանը հաղորդել է իր քաղաքացիական կնոջ՝ 34-ամյա Յասեմեն Նովրուզովայի անհետանալու մասին:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հասանովը սպանել է Նովրուզովային եւ մարմինը թաղել սեփական տան բակում:
Փաստի առիթով հետաքննություն է տարվում:





























