Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպման պաշտոնական արարողություն, որին հետեւել է Սեյրան Օհանյանի հանդիպումը իր բելառուսացի գործընկերոջ հետ, այնուհետեւ տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով օպերատիվ եւ մարտավարական միջոցառումներին հայկական եւ բելառուսական ստորաբաժանումների մասնակցության հարցը: Քննարկվել է նաեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:































