«Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները ամբողջ աշխարհում ընկերությունների վրա նպատակային գրոհների ալիք են գրանցել: Չարամիտների հիմնական գործիքը դարձել են կեղծ նամակները, որոնք HawkEye լրտեսական ծրագրային ապահովում են պարունակել, հայտնում է Gazeta-ն:
Կիբերլրտեսության արշավը Operation Ghoul անվանումն է ստացել եւ, փորձագետների տվյալներով, ընթացել է 2016 թվականի հունիսին: Դրա զոհերն են դարձել արդյունաբերական եւ ինժեներաշինարարական կազմակերպությունները, ինչպես նաեւ նավաշինական, դեղագործական, արտադրական, առեւտրական եւ կրթական հաստատությունները: Որպես կանոն, վնասակար նամակները հասցեագրվել են թոփ մենեջերներին եւ միջին օղակի մենեջերներին:
«Կասպերսկու լաբորատորիայի» տեղեկությունների համաձայն, գրոհներից 30 երկրից, այդ թվում նաեւ` Ռուսաստանից ավելի քան 130 կազմակերպություն է տուժել:
Ծրագիրը թույլ է տալիս հավաքել եւ չարամիտների կառավարման սերվերներին ուղարկել տեղեկություններ սեղմված ստեղնների մասին, փոխանակման բուֆերների տվյալներ, լոգիններ եւ FTP սերվերին միանալու գաղտնաբառեր, հաշվառման տվյալներ բրաուզերներից, մեսենջերներից (Pattalk, Google Talk, AIM), փոստային հաճախորդներից (Outlook, Windows Live Mail), ինչպես նաեւ տվյալներ տեղադրված հավելվածների մասին (Microsoft Office):





























