Ճապոնիայում բիթքոիններով առեւտրի ծավալները 2016 թվականի առաջին կիսամյակում, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 50 անգամ՝ հասնելով ռեկորդային 430 մլրդ իենի (4.25 մլրդ դոլար): Այս մասին գրում է Nikkei Asia Review-ն:

Ըստ Lenta-ի՝ 50 անգամ աճել է նաեւ հունիսին իրականացված առեւտրի ծավալը՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ: Ներկայում այն շուրջ 2 մլրդ դոլար է:

Բիթքոինը թվային արժույթի տեսակ է, որը մի շարք երկրներում արգելված է: Ներկայում շրջանառության մեջ շուրջ 15.5 մլն բիթքոին կա: