Հայ ազգային կոնգրեսը հոկտեմբերի 15-ին եւ 19-ին հանրահավաքներ եւ ցույցեր կանցկացնի Երեւանում: Ընդ որում, հոկտեմբերի 19-ին կայանալիք հանրահավաքը կապված է Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության» համաժողովի հետ, որը կայանալու է Երեւանում հոկտեմբերի 19-21-ին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով, դա բավական ազդեցիկ եւ հեղինակավոր համաժողով է, որն անցկացվում է 2005-ից՝ Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներում: Այդ օրերին Երեւանում են գտնվելու ԵԽ գլխավոր քարտուղարը, մարդու իրավունքների եվրահանձնակատարը, Հայաստանի հարցով համազեկուցողները, Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային եւ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Դա բավական հարմար առիթ է, որ ներկայացնենք մեր պահանջները եւ դժգոհությունները, որոնք կուտակվել են, եւ ցանկանում ենք արտահայտլ ժողովրդավարական հանրությանը: Ուստի մենք որոշել ենք հանրահավաք եւ երթ կազմակերպել, նաեւ հետաքրքիր տեղեկություններ ենք պատրաստել, որոնք մասին կհայտարարենք հոկտեմբերի 15-ի հանրահավաքին»,- ասել է Զուրաբյանը:

Մեկնաբանելով Երեւանի քաղաքապետարանի որոշումը՝ Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաք անցկացնելու հերթական մերժման մասին, Զուրաբյանը նշեց. «Դա քաղաքապետարանի հերթական ապօրինի որոշումն է, ինչպես եւ Ազատության հրապարակումանցկացվող միջոցառումները, որոնց մասին քաղաքապետարանը նախապես չի տեղեկացրել: Ազատության հրապարակւ հայ ժողովրդի քաղաքական ակտիվության ավանդական վայրն է, ազատության յուրօրինակ դարբնոց»,- ասել է Զուրաբյանը՝ հավելելով, որ  ՀԱԿ-ի համբերությունն անսահման չէ, եւ համբերության բաժակը կարող է լցվել մոտ ապագայում: Նա, սակայն, կոնկրետ ժամկետներ չի նշել: