Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում էGazeta–ն:

WTI տեսակի թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում աճել են 0.02 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 46.80 դոլարի:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան  ֆյուչերսները նվազել են 0.32 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 49.69 դոլարի: