Համաշխարհային ռոք եւ բլյուզ երաժշտության լեգենդ Ջո Քոքերը առաջին անգամ Երեւանում համերգ կտա հոկտեմբերի 26-ին, երեկոյան ժամը 20:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգի կազմակերպումը նախաձեռնել են Ամերիաբանկը եւ «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը` Ամերիաբանկի 100-ամյակի կապակցությամբ:
Ամերիաբանկն արդեն ավանդույթ է դարձրել հայաստանյան հանդիսատեսին աշխարհի մեծանուն երաժիշտներին ներկայացնելը: Այս անգամ արդեն Հայաստանի հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու աշխարհի լավագույն բեմերը նվաճած անգլիացի աշխարհահռչակ երաժիշտ Ջո Քոքերի համերգը:
Ստեղծագործական դժվար ուղին սկսելով դեռեւս 60-ականներին՝ կարճ ժամանակ անց Քոքերը գրավեց ողջ Եվրոպան ու երկու Ամերիկաները։ Այժմ նա ժամանակակից ամենահեղինակավոր ռոք-աստեղերից է:
Երգչի դեբյուտը տեղի ունեցավ 1964 թվականին` Ill Cry Instead երգով։ Բլյուզ եւ ռոք ժանրերում ստեղծագործող Ջո Քոքերը, սակայն, լսարանին առավել հայտնի է իր You Can Leave Your Hat On, My Father’s Son, Unchain My Heart, N`oubliez jamais ստեղծագործություններում։ Նրա Up Where We Belong երգը 1982-ին ներկայացվել է Օսկարի մրցանակաբաշխությանը, ինչպես նաեւ նրան դարձրել Grammy-ի մրցանակաբաշխության հերոս:



























