Ուկրաինական ճգնաժամի պատճառն Արեւմուտքի երկրների կողմից ճնշումն է: Sputnik Turkish-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Արեւմուտքը մշտապես սպառնում էր Ուկրաինային եւ հարկադրում ընտրություն կատարել իր եւ Ռուսաստանի միջեւ: «Ասում էին՝ «դու կա՛մ ինձ հետ կլինես, կա՛մ Ռուսաստանի: Այս մոտեցումը ոչնչի պետք չէ: Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, տարածաշրջանի գլխավոր խնդրի արտացոլումն է»,- նշել է Չավուշօղլուն:
Ըստ Lenta-ի՝ թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Արեւմուտքը պետք է «փոխի մարտավարությունը»՝ փակուղային իրավիճակից խուսափելու համար:





























