ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ներողություն է խնդրել իր մեկնաբանությունների համար, հայտնում է Associated Press-ը:
Նա հավելել է, որ իր ասած բառերը կարող էին ինչ-որ մեկին ցավ պատճառել:
«Երբեմն բանավեճի թեժ պահին դուք ճիշտ բառեր չեք ընտրում, ասում եք սխալ բաներ: Ես նման բան արել եմ: Հավատում եք, թե ոչ՝ ես ցավում եմ դրա համար, հատկապես այն դեպքերում, երբ դա ինչ-որ մեկին ցավ է պատճառել»,- ասել է նա:
Բացի այդ, Թրամփը խոստացել է միշտ ասել ճշմարտությունը: Հաղորդվում է, որ նման հայտարարությունը կարող է պայմանավորված լինել Թրամփի վարկանիշի անկմամբ:





























