ԱՄՆ-ի Ազգային  ֆուտբոլային լիգայի նախկին աստղ Դարրեն Շարպերը մեղադրվել է կանանց բռնաբարության համար, որոնց ըմպելիքի մեջ թմրանյութ է լցրել: 18 տարվա ազատազրկման  դատապարտված մարզիկի զոհն է դարձել  16 կին չորս նահանգից, հայտնում է Americaru-ն: 

Շրջանային դատավոր Ջեյն Թրիշե Միլացցոն հայտնել է, որ ինքը չի կարողացել հասկանալ, թե ինքը` ֆուտբոլիստը, ինչպես կարող էր հանցագործություններ կատարել, չէ որ նա բարձրագույն կրթություն է ստացել եւ մեծացել է սիրող ընտանիքում:   «Մենք երբեք չենք կարողանա անտեսել այն վնասը, որը մենք հասցրել ենք կանանց եւ հասարակությանն ընդհանուր առմամբ», - ասել է նա:  

Շարփերը բանտարկվել է 2014-ի փետրվարին, երբ Նոր Օռլեանի դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ թմրանյութ է լցրել երեք կնոջ բաժակի մեջ` նրանց բռնաբարելու նպատակով:   «Ես կուզեի հազար անգամ ներողություն խնդրել: Ես դեռեւս փորձում եմ հասկանալ, թե ինչու եմ արել դա:   38 տարի ես ճիշտ եմ ապրել, բայց հետո շեղվեցի այդ ուղուց», - ասել է Շարպերը: