Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ կցանկանար 2017-ին երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն դա կանի միայն հաղթանակի շանսի առկայության դեպքում: Նրա խոսքը մեջբերում են լրագրողներ Անտուան Անդրեն եւ Քարիմ Ռասսուլին, որոնք հեղինակել են  «Առանձնազրույցներ նախագահի հետ»  նոր գիրքը (Conversations privees avec le president), որից հատվածներ է մեջբերում Le Point-ը:

«Ես լավ գիտեմ, թե ինչ են նշանակում առանց անձնական կյանքի ապրած տարիները: Բայց ես ցանկություն ունեմ: Դա իմ անձնական նախապատվությունն է»,- ասել է Օլանդը:

Ընդ որում, գրքում ասվում է, որ Օլանդն իր թեկնածությունը չի առաջադրի, եթե հաղթանակի շանսեր չունենա: