Բանգլադեշի արեւելյան բնակավայրերից մեկում երեւակայության ժանրի հնդկական հեռուստասերիալի պատճառով վեճ է ծագել, որի հետեւանքով վիրավորվել է 100 մարդ, հայտնում է AFP-ն:

Հաղորդվում է, որ Հաբիգանջի շրջանի բնակիչները հավաքվել էին Դհոլ գյուղում «Քիրանմալու» հեռուստասերիալը դիտելու համար, որում մարտիկ արքայադուստրը փրկում է մարդկությունը չարիքից:

Դիտման ժամանակ դրվագներից մեկում ներկայացվող պատմության շուրջ վեճ էր ծագել, որը վերածվել էր քաշքշուկի: Այցելուները կոտրել էին ռեստորանի կահույքը եւ ծեծել իրար դանակներով ու փայտերով: Ոստիկանությունը ստիպված է եղել ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ կիրառել:

100 տուժածից 15-ը հոսպիտալացվել են: