Կամբոջան սեպտեմբերին օտարերկրյա քաղաքացիների համար վիզայի նոր տեսակ կսահմանի՝ 3-ամյա բազմակի մուտքի վիզա: Այս մասին հայտնում է Khmer Times կայքը:

Նոր վիզայով օտարերկրացիները կարող են կամ երեք տարի առանց երկիրը լքելու մնալ Կամբոջայում կամ բազմակի անգամ ելումուտ անել այդ նույն ժամանակահատվածում, հայտնել են Կամբոջայի ԱԳՆ-ից:

«Նոր վիզայով զբոսաշրջիկները եւ ներդրողները կարող են Կամբոջայի տարածքում մնալ 3 տարի կամ ազատ ելումուտ անել այդ նույն ժամանակահատվածում», —  ասված է թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ:

Կամբոջայի իշխանությունները նպատակ են դրել մինչեւ 2020 թվականը  7.5 մլն զբոսաշրջիկի եւ ներդրողների գրավել: