«Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ, վիրավոր  Էդուարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ Վարոսյանը բողոք էր ներկայացրել իր պաշտպանյալի կալանքը վերանայելու կամ նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ  Էդուարդ Գրիգորյանը  կալանավորված է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) մեեղադրանքներով։